Ֆրանսիայում մահացած են գտել Էպշտեյնի ենթադրյալ հանցակից Դանիել Սիադին․ BFMTV

Ֆրանսիայում մահացած են գտել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի ենթադրյալ հանցակցին։ Հուլիսի 22-ին այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

«Մոդելային հավաքագրող Դանիել Սիադին մահացած են գտել իր տանը», – ասված է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը նախկին մոդելային գործակալ և լուսանկարիչ Դանիել Սիադի մասին է, ում կասկածում էին Էպշտեյնի համար աղջիկներ հավաքագրելու մեջ՝ հետագայում նրանց սեռական շահագործման ենթարկելու նպատակով։

Իրավապահները սկսել են նրա մահվան հանգամանքների քննությունը, պատճառները դեռևս անհայտ են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *