Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևավորվում։