«Վախկոտ, փոքրիկ խմբակը շարունակում է փորձել հետապնդումներով ճնշել, վախեցնել մեզ»․ Ղահրամանյան

«Վախկոտ, փոքրիկ խմբակը շարունակում է փորձել հետապնդումներով ճնշել, վախեցնել մեզ, ու դրա հերթական դրսևորումն այսօր Նիկոլ Փաշինյանի սրտի ԿԸՀ–ի կայացրած որոշումն է։ ԿԸՀ–ն չունենալով նման լիազորություն, Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնամխելիությունից»։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Սա ակնհայտ ապօրինի, խայտառակ որոշումն է, հերթական դրսևորումը, որ իշխանության հրահանգի ներքո են գործում բոլոր մարմինները, որոնք, իբրև թե պետք է լինեն անկախ»,–ասում է Ղահրամանյանը։

Նշենք, որ քիչ առաջ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցին համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է:

https://www.youtube.com/watch?v=f7q2mvKqUq0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *