Հնդկաստանում մեթանի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով թունելում զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Independent-ը:
Եվս հինգ աշխատակից փլուզումից երկու օր անց շարունակում են մնալ արգելափակված փլատակների տակ:
Պայթյունի պահին թունելում ընդհանուր առմամբ եղել է 27 մարդ:
Երկու աշխատակցի հաջողվել է փրկվել պայթյունից անմիջապես հետո: