Ռուբիոն համաշխարհային աղետ է անվանել ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև հնարավոր հակամարտությունը

ԱՄՆ-ը հանդես է գալիս Չինաստանի հետ երկխոսության օգտին, քանի որ Վաշինգտոնի և Պեկինի միջև ցանկացած առճակատում գլոբալ հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև ցանկացած հակամարտություն՝ լինի տնտեսական, թե այլ ոլորտում, ծանր հետևանքներ է թողնելու ողջ աշխարհի վրա։ Այդ պատճառով էլ արտաքին քաղաքականության ու աշխարհաքաղաքականության բարդությունը հենց նրանում է, որ կարողանանք կառավարել հակասությունները, քայլեր չանենք մեր ազգային շահերի դեմ, բայց և խուսափենք համաշխարհային մասշտաբի աղետալի բախումներից», – ասել է նա Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարական 59-րդ հանդիպմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *