Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, նույնանուն դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ․ Sputnik Արմենիա-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից նշեցին՝ քրեկան հետապնդում է սկսվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այսինքն`Կարապետյանը մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։