Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը: Դրա մասին ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
«Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ վերահսկում են Հորմուզի նեղուցի մուտքն ու ելքը՝ ակնարկելով, որ օտարերկրյա նավաստիները կարող են օգտագործել միայն այն երթուղիները, որոնք նախընտրում է ԻՀՊԿ-ն: Դա ՍՈՒՏ Է»,-նշել են ԱՄՆ բանակում: