«Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է»․ Հայկ Այվազյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը լրջագույն հարված հասցրեց ԱՄՆ համաշխարհային ռեժիմի հեղինակությանը։
     Եվ հարցն այն չէ, թե ով է ավելի շատ ռազմական վնաս հասցրել հակառակորդ կողմին և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում։ Հարցն այն է, որ ԱՄՆ-ը, ով ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ գործողություն իրականացնելիս ոչ մեկի կարծիքը հաշվի չի առել և թքած է ունեցել բոլորի կարծիքների վրա, այսօր ստիպված է երրորդ կողմի միջնորդությամբ համաձայնվել հրադադարի Իրանի հետ։
     Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը չար կատակ խաղաց Թրամփի գլխին, ով հայտնվեց էյֆորիայի մեջ՝ հավատալով ԱՄՆ անձեռնմխելիությանը։
     Ցանկացած ռեժիմի փլուզումն սկսվում է իր պարագլխի հեղինակազրկումից և իր գերիշխանությունը կասկածի տակ դրվելուց։
     Փաշինյանն այդպես էլ չի հասկանա, թե ինչու իրեն ընդունեցին Մոսկվայում և ինչու առաջին անգամ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը նման ուղիղ ձևով խոսեց իր հետ։
     Համաշխարհային ամերիկակենտրոն ռեժիմը փլուզվում է։ Սկսվում է հանձնման-ընդունման գործընթացը, որի արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է Ռուսաստանի ազդեցության տակ։ Կարծում եմ, որ ՌԴ Նախագահը հենց այդ դիրքերից էր խոսում Փաշինյանի հետ։
     Լավ կլինի, որ հավաքական ընդդիմությունը ևս սկսի հարմարեցնել իր քաղաքական մոտեցումները փոփոխվող իրողություններին և նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի։
     Օրերս դրա առաջին դրսևորումը տեսանք Գագիկ Ծառուկյանի կողմից, ով ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և չի կարող անցնել նրա թշնամիների կողմը։
     Հ.Գ.
     Աստիճանաբար կարելի է մտածել նաև ԱՄՆ դեսպանատան համար նոր՝ ավելի համեստ տարածք ընտրելու մասին։ ԱՄՆ ներկայիս դեսպանատան տարածքի չափերը չափազանց մեծ են իր նոր կարգավիճակի համար»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *