Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» վերջին րոպեներին խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց Մոլդովայի «Զիմբրուին»։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին (1:1)։

43-րդ րոպեին աչքի ընկավ «Զիմբրուի» 20-ամյա մոլդովացի հարձակվող Շտեֆան Բիտկան:

Փոխարինման դուրս եկած ռումինացի կիսապաշտպան Վալենտին Կոստակեն 88-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց «Զիմբրուի» դարպասը եւ հավասարեցրեց հաշիվը: Կոստակեին փոխանցում կատարեց 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը:

Վալենտին Կոստակեն փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին, Գոռ Մանվելյանը՝ 83-րդ րոպեին:
Որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին Երեւանում:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Զիմբրու» – «Նոա»՝ 1:1
Շտեֆան Բիտկա, 43 – Վալենտին Կոստակե, 88

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *