Արտակարգ դրություն Մադրիդում. պատճառը անտառային հրդեհներն են

Իսպանիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն Մադրիդ համայնքում և Ավիլա նահանգում (Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնք)՝ անտառային հրդեհների պատճառով։ Հայտարարությունը տեղադրվել է Պաշտպանության նախարարության Х-ի էջում։

«Մադրիդում և Ավիլայում հրդեհների հետ կապված հայտարարվել է ազգային նշանակության արտակարգ դրություն»,- ասվում է գրառման մեջ։ 

Կրակի տարածման պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 10 հազար մարդու։ Մադրիդի ինքնավար համայնքի արտակարգ ծառայությունների հայտարարության համաձայն՝ «հրդեհները դեռևս չեն տեղայնացվել և չեն վերցվել վերահսկողության տակ»։

Բացի դրանից, գրեթե ողջ երկրում պահպանվում է հրդեհների վտանգավորության չափազանց բարձր մակարդակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *