«Շատ լուրջ» վիճակ՝ Ֆրանսիայում, արտակարգ դրություն՝ Իսպանիայում․ հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ

Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայի իշխանությունները կարգադրել են ամբողջությամբ տարհանել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կապ Ֆերե թերակղզու բնակչությանը․ հարյուրավոր մարդիկ նավակներով լքում են տարածքը․ գրում է BBC-ն։ 

Հրշեջները շարունակում են պայքարը Ժիրոնդ շրջանում արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ Երեքշաբթի Սոմոսում բռնկված հրդեհն այս գիշերվա ընթացքում շարունակել է տարածվել՝ ընդգրկելով 8․700 հեկտար տարածք։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը «շատ լուրջ է»։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան օգնություն է խնդրել Եվրամիությունից՝ հավելելով, որ երկիրը շուտով աջակցություն կստանա Խորվաթիայից, Պորտուգալիայից, Չեխիայից և Սլովակիայից։

Միևնույն ժամանակ, Իսպանիայի կառավարությունն ազգային արտակարգ դրություն է հայտարարել․ Մադրիդի մերձակայքում գտնվող մի շարք շրջաններում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *