«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին։ Թողարկման տեղաբաշխողն է «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը։

Պարտատոմսերի թողարկումը ընկերության զարգացման կարևոր փուլերից մեկն է և նպատակ ունի աջակցել հետագա ընդլայնման ծրագրերին և ստեղծել նոր հնարավորություն ներդրողների համար՝ մասնակցելու կայուն զարգացող հայկական բիզնեսի աճին։

««ՄԼ Ֆեշն»-ի կողմից պարտատոմսերի թողարկումը կարևոր քայլ է ընկերության զարգացման և կապիտալի շուկայի հնարավորությունների օգտագործման ուղղությամբ։ Մենք ուրախ ենք աջակցել ընկերությանը այս գործընթացում և մեր փորձը ներդնել՝ ընկերության ու ներդրողների միջև արդյունավետ կապ ստեղծելու համար», – նշել է «Կուբ Ինվեսթ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

«Պարտատոմսերի թողարկումը մեզ համար զարգացման նոր փուլի մեկնարկ է։ Տարիների ընթացքում մենք ձևավորել ենք կայուն բիզնես մոդել՝ հիմնված միջազգային գործընկերությունների, հաճախորդների վստահության և շարունակական զարգացման վրա։ Այս քայլը հնարավորություն կտա իրականացնել մեր հետագա ծրագրերը և ընդլայնել ընկերության գործունեությունը», – նշել է «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, Խորհրդի անդամ Լիանա Մարտիրոսյանը։

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. Հուլիսի 08-ի Թիվ N 1/301 Ա որոշմամբ գրանցվել է «ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ՄԼ ՖԵՇՆ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 29-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռքբերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՄՏԾ

AMMLFSB21KT2

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

500,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

5,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

36 ամիս

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

29/07/2026

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

29/07/2029

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

13․00%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ 

«Կուբ Ինվեսթ»-ի մասին

«Կուբ Ինվեսթ»-ը Հայաստանի առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է կապիտալի շուկաների, ներդրումային պորտֆելների և պարտատոմսերի տեղաբաշխման ոլորտում։ Ընկերությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և վերահսկվող ներդրումային միջավայր՝ առաջարկելով մասնագիտական խորհրդատվություն և վստահելի լուծումներ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատ ներդրողների համար։

Ընկերության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար՝

https://www.facebook.com/cubeinvest.am

https://www.instagram.com/cube_invest/

https://cubeinvest.am/

«ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ի մասին

«ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին և Հայաստանում ներկայացնում է միջազգային ճանաչում ունեցող նորաձևության ապրանքանիշեր։ Ընկերության պորտֆելում ներառված են Zarina և Punt Roma ապրանքանիշերը։ Ունենալով 14 խանութից բաղկացած ցանց և ավելի քան 130 աշխատակից՝ ընկերությունը շարունակում է զարգացնել ժամանակակից մանրածախ առևտրի մշակույթը Հայաստանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *