ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում էր, որ ամերիկացի զինվորականները կկարողանան մի քանի շաբաթվա ընթացքում ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն Վաշինգտոնը բախվել է ձգձգվող հակամարտության, որի ավարտը հստակ չէ, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը դժգոհ է իրավիճակի զարգացումից, նրա խորհրդականները մտավախություն ունեն, որ պատերազմը կհանգեցնի գների աճի, նախագահի վարկանիշի նվազման և բացասաբար կազդի Հանրապետական կուսակցության դիրքերի վրա Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։
WSJ-ն նշել է, որ ԱՄՆ առաջնորդն այժմ ավելի քիչ է հույսը դնում դիվանագիտական կարգավորման վրա և, աղբյուրների խոսքով, անցել է Թեհրանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարծում են, որ Իրանի հետ համաձայնության հասնելը դեռ հնարավոր է։
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ին։ Կրակի դադարեցման վերաբերյալ ժամանակավոր համաձայնությունից հետո Վաշինգտոնը հուլիսին վերսկսել է հարվածները՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։