Մյուլլերն անձնագիրն օգտագործել է իբրև հեռախոս՝ խուսափելով լրագրողների հետ խոսելուց

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլլերը հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Օդանավակայանում, լրագրողների հետ շփումից խուսափելու համար, Մյուլլերը ձևացրել է, թե զբաղված է՝ հեռախոսով է զրուցում, սակայն այդ պահին ականջին դրված է եղել ոչ թե հեռախոսը, այլ՝ անձնագիրը։

Տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում՝ արժանանալով հազարավոր արձագանքների։ Շատ օգտատերեր գնահատել են ֆուտբոլիստի իրավիճակից ոչ կոնֆլիկտային կերպով դուրս գալու մոտեցումը։

Մյուլլերը վաղուց հայտնի է իր ինքնատիպ վարքով և կատակներով, որոնք հաճախ դառնում են սոցիալական ցանցերի քննարկման թեմա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *