Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը

Եգիպտոսի ծանրաբեռնված մայրուղիներից մեկում արտասովոր դեպք է արձանագրվել, երբ ընթացքի ժամանակ բազմատոննանոց բեռնատարի անվադողը պայթել է, ինչի հետևանքով ծանր մեքենան կորցրել է հավասարակշռությունը և սկսել է թեքվել դեպի կողք։

Ինչպես հաղորդում է տեղական լրատվամիջոցը, իրավիճակը թվում էր անխուսափելի, և մեքենայի շրջվելն ու վթարը վայրկյանների հարց էր, սակայն անմիջապես օգնության է հասել կողքի գոտիով ընթացող մյուս բեռնատարի վարորդը։

Ցուցաբերելով փոխօգնություն՝ հարևան բեռնատարի վարորդը մոտեցրել է իր մեքենան թեքվող ծանրոցին՝ թույլ չտալով, որ այն վայր ընկնի մայրուղու մեջտեղում։ Այս արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել կանխել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն ու փրկել մարդկային կյանքեր։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *