ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ըստ Գագիկ Շամշյանի այսօր ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։