Ամերիկյան Ford ավտոարտադրողը, էլեկտրալարերի հնարավոր վնասման և դրա հետևանքով հրդեհի առաջացման վտանգով պայմանավորված, ԱՄՆ-ում հետ է կանչում 565 691 ավտոմեքենա։ Այս մասին հուլիսի 24-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը (NHTSA):
Որոշումը վերաբերում է 2021–2026 թվականների արտադրության Bronco և Bronco Raptor մոդելների որոշ ավտոմեքենաների։
Ըստ NHTSA-ի՝ շարժիչի հատվածում կարճ միացումը կարող է առաջացնել կայծեր կամ բարձր ջերմություն՝ էապես մեծացնելով հրդեհման ռիսկը։
Ford-ի դիլերներն անվճար զննում կիրականացնեն և կփոխարինեն էլեկտրալարերի վնասված հատվածների մեկուսիչները։