Ճապոնիայում Պանչու կապիկը ստացել է ավելի քան 2500 ծննդյան բացիկ

Ճապոնական Իչիկավա կենդանաբանական այգու մակական, որը համացանցային աստղ էր դարձել IKEA-ի օրանգուտան խաղալիքի մասնակցությամբ տեսանյութի շնորհիվ, նշում է իր ծննդյան առաջին տարեդարձը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, աշխարհի տարբեր ծայրերից ստացված հազարավոր շնորհավորական բացիկների համար կենդանաբանական այգում հատուկ ցուցահանդես է կազմակերպվել։

Պանչի հայտնիությունը ոչ միայն զգալիորեն ավելացրել է այցելուների հոսքը, այլև օգնել է հավաքել շուրջ 355 հազար դոլար նվիրատվություն՝ կենդանիների պահման պայմանները բարելավելու նպատակով։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *