Հրապարակվել է 2026թ․ առաջին կիսամյակի ամենախոշոր հարկատուների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 111 միլիարդ  163 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 125 միլիարդ 92 միլիոն դրամ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 940 միլիարդ 128 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 708 միլիոն դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 171 միլիարդ 35 միլիոն դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 4 միլիարդ 384 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *