Ֆրանսիայում անոմալ շոգի նոր ալիք է սպասվում

Ֆրանսիայում հուլիսի 28-ից անոմալ շոգի նոր ալիք է սպասվում. հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով երկրի օդերևութաբանական ծառայությանը։

«Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է հուլիսի 29-ին, երբ երկրի հարավարևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի», – նշվում է «Մետեո Ֆրանս» ծառայության հաղորդագրության մեջ։

Սա ամառվա ընթացքում Ֆրանսիայում գրանցվող շոգի արդեն 4-րդ ալիքն է։ Օդերևութաբանական պայմանները կարող են ավելի բարդացնել երկրում մոլեգնող անտառային հրդեհների մարման աշխատանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *