Ավտոմեքենաների շահագործման ծախսերը շարունակ աճում են. Ի՞նչ են փաստում թվերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Երևանը շարունակում է առերեսվել խցանումների խնդրին, որը ոչ միայն հոգեբանական, այլև տնտեսական ծանրաբեռնվածություն է առաջացնում վարորդների համար։

Ամառային ամիսներին իրավիճակը որոշ չափով թեթևացել է, սակայն սեպտեմբերին ակնկալվում է ծանրաբեռնվածության մակարդակի ավելացում։

Խցանումները հանգեցնում են ավելորդ վառելիքի ծախսի, մեքենաների արագ մաշվածության և վթարների աճի, ինչն էլ իր հերթին բարձրացնում է անձնական փոխադրամիջոցների պահպանման ընդհանուր արժեքը։

Դիտարկենք վիճակագրական տվյալները 2026թ․ հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ․

  • Անվադողերի գներն աճել են 0․5%։
  • Դիզելային վառելիքի գները՝ 19%։
  • Բենզինի գները՝ 10․5%։
  • Քսանյութերի և համանման միջոցների գները՝ 1․9%։
  • Տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների գները՝ 9․2%։
  • Վարորդական դասընթացների, թեսթերի և վարորդական իրավունքի վկայականների ծառայությունների գները՝ 3․6%։

Ընդհանուր առմամբ, անձնական փոխադրամիջոցների շահագործման գների աճը կազմել է 1․9%։

  • Այս թվերը վկայում են, որ Երևանում մեքենա պահելը գնալով ավելի թանկ հաճույք է դառնում հատկապես վառելիքի և սպասարկման գների կտրուկ աճի պայմաններում։ Սա ոչ միայն ազդում է վարորդների անձնական բյուջեի, այլ նաև քաղաքային տնտեսության արդյունավետության վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *