«Opel Astra»-ն բախվել է հեծանիվին, այնուհետև գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra»-ն բախվել է բետոնե սյանը, քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և հեծանվորդի ինքնությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *