Խոշորագույն նավագնացության ընկերությունը լրացուցիչ 1000 դոլար կգանձի Հորմուզի նեղուցով նավերի անցման համար

Աշխարհի խոշորագույն Maersk նավագնացության ընկերությունը Հորմուզի նեղուցով ցանկացած նավի անցման համար սահմանել է լրացուցիչ վճար՝ յուրաքանչյուր բեռնարկղի համար 1000 դոլարի չափով: Որոշման մասին ասվում է դանիական ընկերության հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, սահմանվել է հատուկ սակագին (1800-ից մինչև 3800 դոլար) դեպի Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի, Արաբական Միացյալ Էիրությունների և Օմանի նավահանգիստներ բեռների շտապ փոխադրման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *