Իսպանիայի ավելի քան 170 հազար բնակիչ կա՛մ տարհանվել է, կա՛մ սահմանափակել է տեղաշարժը հրդեհների պատճառով

Վերջին օրերին Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով ավելի քան 170 հազար բնակիչ ստիպված է եղել տարհանվել կամ սահմանափակել տեղաշարժը։ Այս մասին հայտնում է ABC թերթը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին։

Մասնավորապես՝ Ավիլայի ու Տոլեդոյի նահանգներում և Մադրիդի շրջանում տարհանվել է ավելի քան 63 հազար մարդ, ևս մոտ 28 հազարին անվտանգության նկատառումներից ելնելով հրահանգվել է մնալ տներում։

Եվս մոտ 16 հազար մարդ տարհանվել է Կաստելիոնի նահանգում, իսկ 65 հազարին խնդրել են դուրս չգալ տներից։

Իսպանացի հրշեջները՝ այլ երկրների իրենց գործընկերների հետ համատեղ, շարունակում են պայքարել կրակի օջախները մարելու դեմ, սակայն իրավիճակը դեռևս մնում է լարված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *