
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ վաղեմի ծանոթ, հայրենակից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է
է ԱԺ-ում 44-օրյայի վերաբերյալ փակ ձևաչափով քննարկում կազմակերպել 2020թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Նա հայտարարել է, որ պատրաստ է զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն։ Օնիկ Գասպարյան, հազարավոր տղերքին «գիտակցված զոհողության» եք տարել, հակառակորդի ռազմավարական օբյեկտները չեք խոցել, պատերազմի ժամանակ զորահավաք չեք արել, ուղիղ եթերում հարձակման գաղտնի օպերացիայի մանրամասները քննարկել եք, այդ և բազում այլ հարցերի պատասխանները պիտի տրվեն, նաև՝ քո կողմից։ Սակայն այդ պատերազմում մեր պարտության պատճառները քննած ԱԺ հանձնաժողովի եզրակացության ոչ գաղտնի մասը հանրությունից թաքցրած, պատերազմում պարտված, կապիտուլացված իշխանության օրոք նման քննարկում պետք չէ, բացատրություններ կտաս իշխանափոխությունից հետո»։