Գերմանիան 2027 թվականին կկրճատի զինամթերքի ծախսերը՝ չնայած պաշտպանական բյուջեի աճին

Գերմանիան նախատեսում է 2027 թվականին կրճատել զինամթերքի գնման ծախսերը՝ լրացուցիչ միջոցներն ուղղելով պաշտպանության այլ ուղղություններ։ Դա կարող է նոր դժվարություններ ստեղծել երկրի խոշորագույն սպառազինություն արտադրողներից մեկի՝ Rheinmetall AG ընկերության համար։

Ըսղտ 2027 թվականի բյուջեի նախագծի, որին ծանոթացել է Bloomberg գործակալությունը, զինամթերքի ծախսերը կարող են կազմել մոտ 9,6 միլիարդ եվրո՝ 2026 թվականի 11 միլիարդ եվրոյի դիմաց։ Ընդ որում, փաստաթուղթը կառավարությունը դեռ կարող է փոփոխել։

Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը Գերմանիայի պաշտպանական ոլորտի ընդհանուր ֆինանսավորումը զգալիորեն կաճի։ Սակայն միջոցների վերաբաշխումը կարող է ազդել հրետանային արկերի և զինամթերքի այլ տեսակների պահանջարկի վրա, որոնց արտադրությունն Ուկրաինայում պատերազմի ֆոնին դարձել է Rheinmetall-ի աճի առանցքային ուղղություններից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *