Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը հրթիռակոծվել է

Իրանի հյուսիսարևմյան Արևմտյան Ադրբեջան նահանգը թշնամական հարվածի է ենթարկվել։

Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Համեդ Սաֆարին։

«Թշնամու հրթիռը հարվածել է նահանգի չբնակեցված շրջաններից մեկին», – հայտարարել է Սաֆարին: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ավելի ուշ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Արևմտյան Ադրբեջան նահանգի Փիրանշահր քաղաքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *