«Վարչաֆեստ – 2026» երաժշտական միջոցառման անցկացման համար հատկացվել է 488 հազար դոլար

«Վարչաֆեստ – 2026» երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար հատկացվել է 178 միլիոն 854 հազար 600 դրամ (մոտ 488 հազար դոլար — խմբ․)։

Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Նշվում է, որ Սևանա լճի ափին միջոցառման անցկացումը նպաստելու է տարածաշրջանի մշակութային կյանքի ակտիվացմանը և ներքին զբոսաշրջության զարգացմանը։ Փառատոնը կնպաստի նաև նոր ստեղծագործական կապերի ձևավորմանն ու ժամանակակից երաժշտության հանրայնացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *