Ուկրաինական 15 ԱԹՍ-ներ հարձակվել են Պենզայի Wildberries-ի պահեստի վրա. հրդեհը տարածվել է 62 հազար քմ-ի վրա

Ուկրաինական 15 անօդաչու թռչող սարքեր հարձակում են իրականացրել Պենզայում գտնվող Wildberries ընկերության պահեստային համալիրի վրա, Telegram-ում հայտնել է Պենզայի մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոն։

Նահանգապետի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտավորապես ժամը 4-ին, ինչի հետևանքով պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով շուրջ 62.000 քառակուսի մետր տարածք։

Դեպքի վայրից տարհանվել է ավելի քան 200 աշխատակից։ Հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ, որոնցից երեքն անհրաժեշտ առաջին օգնությունն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել բժշկական հաստատություններից։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *