Գագիկ Ծառուկյանը տեղափոխվել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն

ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում է, կատարվում են քննչական գործողություններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *