ԱՄՆ-ին խնդրել են չհարվածել․ Սաուդյան Արաբիան մտահոգ է

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը, Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ և կոչ արել ԱՄՆ վարչակազմին չհարվածել Եմենում հուսիթներին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ նախարարը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը։

Հանդիպումը տեղի է ունեցել Իրաքում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ հարվածների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ռազմածովային շրջափակման և Կարմիր ծովում երկու սաուդյան տանկերների վրա հարձակման մասին հուսիթների հայտարարությունների ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *