Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Վահան Կոստանյան

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկմանը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Հարց. «Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչ հնարավորություններ եք տեսնում հարևանների հետ խաղաղության և  շարունակվող դիվանագիտության միջոցով, ինչպես նաև՝ ինչպիսին եք պատկերացնում զարգացող Հարավային Կովկասի ուժը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *