Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ վարչապետի հաղորդմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդմանը։

Դատախազությունից  հաստատել են, որ ՀՀ վարչապետի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։

Հիշեցնենք՝ վարչապետն այսօր իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որ «Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում էր։

««Տրոյական ձին» շենքից դուրս ենք հանել, հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող քննեն «տրոյական ձիու» գործունեությունը, պատասխան եմ պահանջում ինստիտուտներից»,- ասել էր նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *