
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացել է, երբ Իրանը մարտին խոցել է F-15E կործանիչը, հաղորդում է The Wall Street Journal-ը։ «Նախագահը տեղեկացել է, որ Իրանում խոցվել է ամերիկյան ինքնաթիռ, և որ երկու օդաչուներ անհետ կորել են։ Թրամփը ժամերով գոռացել է իր օգնականների վրա։ «Եվրոպացիները չեն օգնում»,- կրկնել է նա»,- գրում է լրատվամիջոցը։