Հայաստանի իշխանությունները էլեկտրաէներգիայի հավելագրումների դեմ պայքարելու փոխարեն քաղաքական հայտարարություններ են անում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ խնդրի մասին (ՀԷՑ-ի նախկին սեփականատեր Սամվել Կարապետյանին) հայտնի էր առաջին իսկ օրվանից։
«6 ամսվա ընթացքում նման բանի համար 40-50 մարդ է ազատվել։ 30 անձի նկատմամբ անցկացվել է ծառայողական քննություն։ Մեր կողմից ավելի շատ (միջոցներ) է վերադարձվել, քան իրենք են արել։ Այս երևույթի դեմ պայքարի միակ միջոցը սմարթ հաշվիչներն են։ Մենք խնդրի մասին գիտեինք առաջին իսկ օրվանից և քայլեր էինք ձեռնարկում։ Սխեման հետևյալն էր․ մեկից «հանում էին»), մյուսին՝ հավելագրում։ «ՀԷՑ»-ը դրանից ոչինչ չէր ստանում», – հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ իրենց կողմից տեղադրվել է 700 հազար սմարթ հաշվիչ և ստեղծվել է եզակի համակարգ։ Այժմ իշխանությունները սմարթ հաշվիչներ չեն տեղադրում, դրա փոխարեն քաղաքական հայտարարություններ են անում, եզրափակել է Կարապետյանը։