Խաղաղության ենք ձգտում, ոչ Կիևին զինելուն․ Թրամփ

Միացյալ Նահանգները ձգտում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելուն, այլ ոչ թե Կիևին զինելուն։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Պարզ ասած՝ մենք ուզում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի։ Ես հրթիռներ չեմ փնտրում։ Մենք խաղաղություն ենք փնտրում», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ դեռ պատրաստ չէ հաստատել Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրելու որոշումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *