Սեուտայում հայտնված հարյուրավոր միգրանտները խնդրում են իրենց վերադարձնել Մարոկկո․ Maghreb Times

Աֆրիկյան ափին գտնվող իսպանական Սեուտա ինքնավար քաղաք հասած անօրինական միգրանտներից շատերը դիմում են սահմանապահներին՝ խնդրելով իրենց կամավոր հետ բաց թողնել Մարոկկո։ Այս մասին հայտնում է The Maghreb Times լրատվական պորտալը։

Ըստ աղբյուրի՝ հարյուրավոր մարդիկ՝ թե՛ մեծահասակներ, թե՛ անչափահասներ, կուտակվել են «Տարախալ» սահմանային անցակետի մոտ՝ Մարոկկոյի տարածք վերադառնալու թույլտվություն ստանալու ակնկալիքով։ Պորտալը նշում է, որ Սեուտայում գտնվելու հենց առաջին ժամերին շատերն են զգացել, որ «իրականությունը խիստ տարբերվում է այն պատկերացումներից, որոնք իրենց դրդել էին ապօրինի հատել սահմանը»։ Քաղաքը ծայրաստիճան գերբնակեցված է, իսկ Սեուտայից Պիրենեյան թերակղզի հասնելը գրեթե անհնար։

Ականատեսների վկայությամբ՝ կամավոր վերադառնալու որոշման հիմնական պատճառներն են առաջնային ռեսուրսների սղությունը և նրանց վերաբերյալ կառավարության որոշումների անորոշությունը։ «Սեուտա հասնելու ոգևորությունը շատ արագ անհետացավ։ Տեսնելով քաղաքում տիրող քաոսը՝ միգրանտներին պատեց տագնապն ու անորոշությունը․ հազարավոր մարդիկ հայտնվել են փակուղում՝ առանց վաղվա օրվա հստակ տեսլականի», — ընդգծում է The Maghreb Times-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *