Կարո՞ղ եք հայտարարել, Տիգրանաշենը չեք հանձնելու․ Սաղաթելյանը՝ Ռուբինյանին

Որպես ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ Ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու։ Այս մասին Ռուբեն Ռուբինյանին հարցրեց Իշխան Սաղաթելյանը։

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է, ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է, որ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»,- ասաց 9-րդ գումարման ԱԺ-ի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանի հարցին։

Նրա խոսքով՝ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս անել որոշակի օպտիմալացումներ։ Ռուբինյանը շեշտեց, որ ամեն դեպքում դա ևս հանրաքվե է պահանջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *