ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նոր բանակցությունները կմեկնարկեն երկուշաբթի։ Իրանը դեռևս չի հաստատել բանակցությունների ամսաթիվը, ինչպես նաև դրանց պատրաստ լինելու իր պատրաստակամությունը․ գրում է BBC-ն։
Ավելի վաղ Թրամփը Truth սոցցանցում գրել էր, որ Իրանը և ԱՄՆ դաշնակիցները Մերձավոր Արևելքում խնդրել են իրեն «ձեռնպահ մնալ» ցանկացած հարձակումից, քանի որ գործարքի «հիմնական պայմանները» համաձայնեցված են։
Իրանը դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարություններին: ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է, որին հաջորդել են նոր հարվածները։
Air Force One-ում լրագրողների հետ զրույցում Թրամփը հրաժարվել է Թեհրանի հետ գործարքի վերջնաժամկետ սահմանել. «Կտեսնենք, թե ինչպես կընթանա: Մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի: Ես չեմ պատրաստվում մարդկանց սպանել»։
Թրամփը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը, ինչպես նաև ԱՄՆ գործընկերները, հիմնականում՝ ԱՄԷ-ն և Քաթարը, կոչ են արել իրեն ձեռնպահ մնալ հետագա հարվածներից շաբաթավերջին։
«Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրն արդեն կնքվել է, միջուկային համաձայնագիրն էլ կկնքվի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։