Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը

Երգչուհի Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշի նկատմամբ իրավունքները, որը գրանցվել էր դեռ 1996 թվականին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Գրանցման ժամկետը լրացել է նախօրեին՝ օգոստոսի երկուսին։ Ժամկետի երկարաձգման հայտարարություն չի տրվել։

Գործընթացը Պուգաչովայի վրա նստել է 22 հազար ռուսական ռուբլի։ «Բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշի ներքո Պուգաչովան կարող էր թողարկել պարֆյումերային արտադրանք, ալկոհոլային խմիչքներ եւ հագուստեղեն։

Նշենք, որ ի սկզբանե Պուգաչովան ցանկացել է ստանալ բարոնուհու ազնվականի տիտղոս՝ նախկին ամուսիններից մեկի՝ Միկոլաս Օրբակասի տոհմաբանության հիման վրա։ Օրբակասը հավաստիացրել էր, որ իր տոհմում եղել է լիտվացի բարոն ֆոն Օրբախ։ Սակայն ազգակցական կապը հաստատել հնարավոր չի եղել։ Արդյունքում՝ Պուգաչովան միայն կարողացել է այդ անունով ապրանքանիշ գրանցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *