Գազայի հատվածում զինաթափման գործընթացի, քաղաքացիական կառավարմանն անցումը ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանում թե՛ իսրայելցիների, թե՛ Գազայի պաղեստինցիների համար ավելի անվտանգ ապագա ստեղծելու շրջանակում այսօր հանդիպում է տեղի ունեցել Խաղաղության խորհրդի գլխավոր տնօրենի, ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու նրա թիմի միջև։ Դրա մասին հայտնել են Խաղաղության խորհրդում։
«Իսրայելը և Խաղաղության խորհուրդը կիսում են վերջնական նպատակների ընդհանուր ըմբռնումը։ Նպատակը հստակ է և կասկած չի հարուցում՝ հատվածի լիակատար զինաթափում և զինված կառավարմանից անցում դեպի քաղաքացիական կառավարում։
Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը «Դեղին գծից» այն կողմ տեղի կունենա միայն ՀԱՄԱՍ-ի զինաթափումից հետո։ Համաձայնագրի լիարժեք իրականացման հարցում հետագա առաջընթացը կախված է յուրաքանչյուր կողմի պարտավորությունների կատարումից»,- նշել են Խաղաղության խորհրդում։