Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները և Արաղչիի Իսլամաբադ հնարավոր այցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իցհակ Դարի հետ, հաղորդում է Mehr-ը։

Ինչպես հայտնել են Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները, այդ թվում՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում իրավիճակի վատթարացումը։

Զրուցակիցները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրադարձություններին առնչվող հարցերի շուրջ։

Մոհամմադ Իցհակ Դարը Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հրավիրել է այցելել Պակիստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *