Ես ամենաավագն եմ թիմում և ձգտում եմ օրինակելի լինել երիտասարդ խաղացողների համար. Մխիթարյան

Իտալիայի չեմպիոն և գավաթակիր «Ինտերի» 37-ամյա հարձակվող Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմում իր դերի մասին։

«Ես ամենաավագն եմ թիմում և ձգտում եմ օրինակելի լինել երիտասարդ խաղացողների համար։ Փորձում եմ ամեն ինչ ճիշտ անել և ցույց տալ նրանց, թե ինչ կարող են սովորել։ Դա շատ կարեւոր է։ Ես պետք է օգնեմ նրանց։

Ես դա անում եմ խաղադաշտում և դրանից դուրս, բայց արդեն նրանցից է կախված, թե ինչ կսովորեն։ Մենք մեկ թիմ ենք, մեկ ընտանիք ենք և պետք է միասին հասնենք նպատակներին»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է gianlucadimarzio.com-ը։

«Ինտերը» երկարաձգել է պայմանագիր Մխիթարյանի հետ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *