Ավելի քան 170 մարդ է փրկվել Ֆրանսիայից Միացյալ Թագավորություն ապօրինի միգրանտներով նավի հրդեհից։
Միգրանտներով նավակը լքել էր Նորմանդիայի Վել-լե-Ռոզ ափամերձ գյուղը երկուշաբթի երեկոյան։ Նրան հետևում էին ծովային փրկարարական ծառայությունները: Գիշերը փրկարարական նավակով Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բուլոն-սյուր-Մեր են հասցվել հինգ ուղևորներ, որոնք օգնություն էին խնդրել:
Նավամատույցում մնացածները հրաժարվել են փրկարարական ծառայությունների առաջարկած օգնությունից:
Բրիտանացի սահմանապահները նույնպես մասնակցել են փրկարարական գործողությանը. այն դարձել է ամենախոշորը Լա Մանշում 2018 թվականից ի վեր:
«Համառորեն ձգտելով հասնել Միացյալ Թագավորություն՝ միգրանտները փորձում են հատել նեղուցը անհուսալի նավակներով և հրաժարվում են Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող օգնությունից՝ բացառությամբ ծայրահեղ իրավիճակների: Հաշվի առնելով գերբեռնված նավերի կառուցվածքային անկայունությունը՝ [իշխանությունների կողմից] որոշում է կայացվել չստիպել միգրանտներին տեղափոխվել պետական փրկարարական նավակներ, որպեսզի նրանց կյանքը նավաբեկության դեպքում վտանգի չենթարկվի»,- նշել են ծովային պրեֆեկտուրայում: