Ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Սելեբես ծովում Սելեբես ծովը (կամ Սուլավեսիի ծով) Մինդանաո կղզու (Ֆիլիպիններ) հարավային ափին, գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ։

Ըստ երկրաբանական ծառայությունների հաղորդման, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մինդանաո նահանգի Ջեներալ Սանտոս քաղաքից 102 կմ հարավ-արևելք։

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվել է որպես «ավերիչ»։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.3 մագնիտուդ։ Ըստ ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *