Ուկրաինան հարված է հասցրել Ուֆայի արդյունաբերական գոտուն

ԱԹՍ-ների հերթական հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ուֆայի արդյունաբերական գոտում․ հրդեհը մարում են, զոհեր և տուժածներ չկան։ Այդ մասին հայտնել է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Հետ ենք մղել մեր ձեռնարկությունների վրա հերթական հարձակումը։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Ուֆայի արդյունաբերական գոտում։ Այժմ այստեղ հրդեհ են մարում։ Ամենակարևորն այն է, որ ոչ ոք չի զոհվել և չի տուժել», — նշել է նա։

Խաբիրովը նշել է, որ շարժական լաբորատորիաները վերահսկում են օդի որակը։

«Տեղեկատվական լցոնումներ եմ տեսնում այն մասին, թե իբր դրա պատճառով Ուֆայի օդը թունավորված է։ Անհանգստանալու պատճառներ չկան։ Շարժական լաբորատորիաները վերահսկում են բնապահպանական իրավիճակը», — ընդգծել է տարածաշրջանի ղեկավարը։

Այլ ԶԼՄ-ներ հաղորդում են քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *