Կասեցվել է գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

– արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված,

– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

– արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *