Ուկրաինայի բանակում մարտական ռոբոտները զինվում են ամենատարբեր տեսակի սպառազինությամբ, գրում է Bloomberg գործակալությունը։
Այս տարի Կիևը մտադիր է արտադրել և ռազմաճակատ ուղարկել առնվազն 50,000 նման «մեխանիկական զինվոր»։ Մարտական առաջադրանքներից զատ, ցամաքային ռոբոտները նաև էվակուացնում են վիրավորներին։
Մարտական ռոբոտների օգնությամբ Ուկրաինան լրացնում է իր անձնակազմի պակասը, փոխանցում է DW-ն։ Բացի այդ, մարդկանց ռոբոտներով փոխարինելը թույլ է տալիս էապես կրճատել կորուստները։