Թրամփի օգնությա՞նն է դիմել – Հրապարակ

ՖԻՖԱ-ն հերքել է լուրերն այն մասին, որ կառույցի ղեկավար Ջանի Ինֆանտինոն, ում նկատմամբ վերջին օրերին մեծ ճնշում է սկսվել՝ պաշտոնաթողության պահանջով, մի քանի անգամ հեռախոսային խոսակցություն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ նրա վարչակազմի ներկայացուցիչների հետ, ըստ էության՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նրանց օգնությունը խնդրելով։ Հերքման տեքստում հաղորդվում է, որ Ինֆանտինոն չի զանգահարել Թրամփին կամ որեւէ մեկին ամերիկյան գործող վարչակազմից եւ շրջանառվող լուրերը պարզապես հորինված են։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ հերքումը տարածվում է այն նպատակով, որպեսզի չշահարկվեն լուրերը, թե Ինֆանտինոն քաղաքական շփումներ է ունենում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *