Թուրքական բանակում առաջին կին գեներալն է նշանակվել

Թուրքիայի ԶՈՒ-ում առաջին անգամ կին զինվորականը ստացել է գեներալ-մայորի կոչում։ Համաձայն Ensonhaber-ի փոխանցման, Թուրքիայի Գերագույն ռազմական խորհուրդը գեներալ-մայորի կոչում շնորհելու որոշում է կայացրել գնդապետ Օսլեմ Քարափինարի առնչությամբ։ Օգոստոսի 30-ից Քարափինարը կշարունակի զինվորական ծառայությունն արդեն նոր զինվորական կոչմամբ։ Նա այսպիսով, դառնում է թուրքական բանակի առաջին կին գեներալը։ Նշենք, որ Խորհրսի նիստը կայացել է նախագահ Էրդողանի նախագահությամբ։ 25 գեներալների, ծովակալների եւ 69 գնդապետների մասով կոչումների բարձրացման որոշում է կայացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *